Mitsubishi-ն $17,5 մլրդ կուղղի էկոլոգիապես մաքուր արտադրության ապահովմանը

18.10.2021 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
Mitsubishi կորպորացիան մտադիր է մինչեւ 2030 թվականը 2 տրիլիոն իեն ($17,5 մլրդ) ներդնել մթնոլորտում ածխաթթվային գազերի արտանետումների արմատական նվազեցմանն ուղղված նախագծերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս ներդրումների մոտ կեսը կուղղվի վերականգնվող եւ նոր, էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներին առնչվող նախագծերին, ինչպիսիք են ջրածինն ու ամոնիակը: Mitsubishi-ն մտադիր է նաեւ ներդրումներ կատարել հեղուկ բնական գազի արտադրության մեջ ածխաթթվային գազերի արդյունաբերական արտանետումների լիակատար վերացմանն անցնելու նպատակով:

Կորպորացիան խոստանում է մինչեւ 2030 թվականը կիսով չափ կրճատել արտանետումներն իր հետ կապված ձեռնարկություններում՝ 2020 թվականի մակարդակի համեմատ: Մինչեւ 2050 թվականն ակնկալվում է, որ Mitsubishi-ին առնչվող օբյեկտներում ածխաթթվային գազերի արտանետումները կհասցվեն զրոյի:  
Դիտում՝ 2916

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW