«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով սեպտեմբեր ամսվա ընթացքում հավաքագրվել եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն է փոխանցվել $1 միլիոն։ Գումարը տրամադրվել է Լիբանանի հայ համայնքի սոցիալական եւ հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: «Այս դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ համայն հայությանն ուղղված կոչին։ Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում եւ սկիզբ է առել դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ. օգոստոսին Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին եւս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ $600 հազար»,- նշել են հիմնադրամում։ Tweet Դիտում՝ 5544