Հայաստանը բնական աղետներից ավելի քան $1,5 մլրդ է կորցրել

15.10.2021 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ՊՀԾ #կլիմա
Հայաստանի կլիման փոխվում է համաշխարհային տենդենցներին համապատասխան եւ վերջին տասնամյակների ընթացքում այն կորցրել է ավելի քան $1,5 մլրդ այնպիսի բնական վտանգների հետեւանքով, ինչպիսիք են ջրհեղեղները, երկրաշարժերը, երաշտը, կարկուտը, գարնանային ցրտերը եւ սելավները:

Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ:

Նշվում է, որ ուժեղ ցնցումները հսկայական մարտահրավերներ են ստեղծում ազգային զարգացման համար եւ բացասական ազդեցություն են թողնում մարդկանց, իրենց ապրուստի եւ տնտեսության վրա:

«Կլիմայի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչեւ 2100 թվականը հանրապետությունում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 4,7 ° C-ով ՝ զուգորդվելով միջին տարեկան տեղումների 8,3% նվազման հետ, որը կազդի բնական համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության եւ պարենային ապահովության, առողջության, ենթակառուցվածքների վրա:

Ընդունելով կլիմայի փոփոխության հետեւանքները տարբեր ոլորտների եւ պարենային ապահովության վրա, ՀՀ կառավարությունը ձեռնարկում է գործողություններ՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն աջակցելու համար՝ միաժամանակ շեշտը դնելով կլիմայի փոփոխության հետ կապված ծրագրերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ եւ տնօրեն Ելենա Միլոշեւիչը նշել է, որ կլիմայական փոփոխությունը ցնցում չէ, որը սպասվում է. «Այն այստեղ է եւ տեղի է ունենում հիմա: Կլիմայական փոփոխությունը ազդում է սննդի համակարգերի վրա, ներառյալով արտադրությունը, վերամշակումը եւ բաշխումը: Սա հանգեցնում է սննդամթերքի առկայության նվազեցմանը՝ շատ մարդկանց մղելով պարենային անապահովության մեջ: Մենք պետք է ներդրումներ կատարենք սննդի համակարգերում, որոնք դիմացկուն են կլիմայի փոփոխությանը, ցնցումների եւ ճգնաժամերի նկատմամբ»:
Դիտում՝ 5043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW