Մեկնարկել է «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնը

12.10.2021 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ագրոճամբար #ագրոբիզնես #ICARE
Այսօր տեղի է ունեցել «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնի պաշտոնական բացումը։

Այն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ գործակցությամբ։  

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ասել է, որ «Ագրոճամբար»-ը կարեւոր հավելում է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը:

«Այն կհարստացնի գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի հետ կապված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաեւ երիտասարդ մասնագետների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները»,- նշել է նա։

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կարեւոր է համարել «Ագրոճամբար»-ում ամառային դպրոցների միջոցով ՀԱԱՀ ուսանողների ու շրջանավարտների ներգրավվածությունը։

ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը նշել է, որ ուսումնական նորաստեղծ կենտրոնը կծառայի որպես արբանյակ երկրի գյուղատնտեսության զարգացման համար։

««Ագրոճամբար» ուսումնական կենտրոնը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, քանի որ այն ստեղծվել է նորարարական գյուղատնտեսական գիտելիքների եւ հմտությունների խթանման նպատակով»,- ասել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ չորս տարվա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մայիսին: Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ՀԱԱՀ-ի «Զարթոնք» հանգստյան տան շենքի հիման վրա «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնի հիմնումը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի չորս հիմնական ենթանպատակներից մեկն է։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը՝ խթանելով եռակողմ գործակցությունը արտադրության ոլորտի, ուսանողների/երիտասարդ մասնագետների ու ագրոձեռներեցների միջեւ՝ գործնական եւ նորարարական գյուղատնտեսական գիտելիքների եւ հմտությունների ձեւավորման միջոցով։
Դիտում՝ 3112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW