Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) եւ իտալական Intesa Sanpaolo բանկային խումբը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, Հռոմում՝ ՀՀ նախագահի Իտալիա կատարած առաջին պետական այցի շրջանակում։ Հուշագրով կողմերը կհամագործակցեն իտալական եւ հայաստանյան բիզնես համայնքի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում։ «Իտալական ամենամեծ բանկի եւ ԱՆԻՖ-ի միջեւ համաձայնագիրը երկու երկրների համար նոր տնտեսական հնարավորություններ կբացի»,- նշված է հաղորդագրության մեջ։ «Ուրախ ենք Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական համագործակցության չօգտագործված ներուժը բացահայտելուն ուղղված այս հնարավորության համար: Կարծում ենք, այս ոլորտում կան բաց հնարավորություններ, եւ մեր համագործակցությունը նպատակաուղղված կլինի այդ ներուժի օգտագործմանը՝ ապահովելով հայկական եւ իտալական բիզնեսի համար կայուն տնտեսական օգուտներ եւ մեր երկու երկրների միջեւ ավելի ամուր տնտեսական կապեր»,- ասել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը։ Intesa Sanpaolo-ի մասինIntesa Sanpaolo-ն Իտալիայի առաջատար բանկային խումբ է՝ 13,5 միլիոն հաճախորդներով եւ մոտ 4,300 մասնաճյուղերով: Այն Իտալիայում առաջատարն է ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների մասով՝ ինչպես անհատների, այնպես էլ ձեռնարկությունների համար: Խումբն իր տեղական դուստր բանկերի միջոցով Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի քանի երկրների ոլորտի լավագույն ընկերություններից է: Tweet Դիտում՝ 2133