«Մեկ պատուհան»-ին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

08.10.2021 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #«Մեկ պատուհան»
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Նշվում է, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն եւ կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

«Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ եւ դրանք  կիրականացվեն առցանց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1785

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW