ԵՄ աջակցության փաթեթի ներքո Երեւանի համար առանձնացվել է 5 բնագավառ

07.10.2021 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Մարության #Լոուրենս Մերեդիթ #Երեւան
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։
 
Անդրադառնալով ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երեւանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ:

Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երեւանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երեւանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաեւ մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով:

«Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երեւանցու եւ մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության եւ եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
 
Իր հերթին, Լոուրենս Մերեդիթը նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել ծրագրերի շրջանակները:
Դիտում՝ 2222

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW