Քննարկվել է ԵԱՏՄ-ում օրգանական գյուղարտադրանքի ազատ տեղաշարժի հեռանկարը

01.10.2021 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան #Արտակ Քամալյան #ԵԱՏՄ
Հայաստանն ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման հարուստ փորձ, եւ այս ոլորտում օրենսդրությունը լիովին կանոնակարգված է:

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին կայացած «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձեւավորում» խորագրով տեսակոնֆերանսին։

«Ներկայումս Հայաստանում հավաստագրվել է մոտ 57 օրգանական ձեռնարկություն, բայց, միեւնույն ժամանակ, մեր երկիրն ունի օրգանական արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ»,- նշել է փոխնախարարը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանն իր հերթին ասել է, որ հարկավոր է ազգային շուկաներից անցում կատարել դեպի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա՝ այս ոլորտում օրենսդրության միասնականացման միջոցով։

Նա տեղեկացրել է, որ 2021 թ․ օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է ԵԱՏՄ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման ճանապարհային քարտեզը, որով հնարավորություն կընձեռվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Միության երկրների հետ համատեղ, ձեռնարկել միջազգային պայմանագրի մշակման գործընթացը, որի ընդունումը կապահովի ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժը:

Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաեւ Հանձնաժողովի կողմից Միության երկրների համար առաջարկությունների պատրաստում՝ անդամ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկաներ ապահովելու նպատակով:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել անդամ երկրների իրավասու մարմինների կողմից համապատասխանության գնահատման նպատակով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման եւ վերահսկման կանոնների մշակման նպատակահարմարությունը՝ ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու եւ տրամադրվող փաստաթղթերի (սերտիֆիկատների) փոխադարձ ճանաչման համար:
Դիտում՝ 1523
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW