Կառավարության ծրագիրը թիրախավորել է առնվազն 7% տնտեսական աճի ապահովումը
30.09.2021 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Կառավարության գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատեւ բարձր տնտեսական աճի ապահովումը՝ տարեկան առնվազն 7%։ Ծրագիրը կարեւորել է պետության ֆինանսական կարողությունների ավելացումը եւ, դրա հետ կապված, հարկային եկամուտների զգալի ավելացման քաղաքականությունը։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9%-ով եւ 2022թ․ ավարտին հասնի ՀՆԱ 23,4%-ին»,- ասել է ֆինանսների նախարարը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի ծրագիրն արտացոլում է մակրոտնտեսական կայունության եւ պետական պարտքը կառավարելի մակարդակում երաշխավորելու առաջնահերթությունը։
«Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային եւ տնտեսական զարգացման կարեւոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ մոտ 3,2%-ը, իսկ պետական պարտքը տարեվերջին կկազմի ՀՆԱ 60,2%-ը։ 2022թ․ բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 188,5 միլիարդ դրամ կամ ՀՆԱ 27,8%-ը։ Այն նախորդ տարվա պետբյուջեով հաստատված ծախսերի նկատմամբ ավել է 18,2%-ով»,- ասել է նա։
Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ 2022թ․ պետական բյուջեն ներառում է այնպիսի նոր ծրագրային նախաձեռնություններ, որոնք, լինելով մեկնարկի փուլում, հիմքեր են ստեղծում հաջորդ տարիների ընթացքում նույն ուղղություններով ավելի մեծ ծավալով զարգացումներ ապահովելու համար։
Կառավարության անդամները կողմ են քվեարկել 2022թ․ ՀՀ պետական բյուջեի նախագծի ընդունմանը։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: