Եվրոպան մտադիր չէ հրաժարվել ատոմային էներգիայի աղբյուրներից

27.09.2021 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թիերի Բրետոն #ատոմային էներգետիկա
Ատոմային էներգետիկայից հօգուտ վերականգնվող էներգիայի աղբյուրների հրաժարվելու ուղին սխալ է, մինչեւ 2050 թվականն ատոմակայանները կշարունակեն գործել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը:

«Միանշանակ, անհրաժեշտ է պահպանել ատոմային էներգետիկան: Նրանք, ովքեր կարծում են, թե առանց ատոմային էներգետիկայի հնարավոր է դեպի կանաչ՝ առանց ածխածնի էներգիայի անցում կատարել, սխալվում են»,- ասել է Բրետոնը:

Որպես օրինակ նա բերել է Մեծ Բրիտանիայում տիրող իրավիճակն՝ այն անվանելով աղետալի: «Նրանք մեծապես կախված են հողմային էներգետիկայից, եւ այժմ այնտեղ քամի չկա»,- ասել է Բրետոնը՝ հավելելով, որ Եվրոպայում վերջին վեց շաբաթվա ընթացքում հողմային կայաններից ավելի քիչ էներգիա է արտադրվել, քան նախատեսված էր:

«Մեր հաշվարկներով, անգամ մինչեւ 2050 թվականն ատոմային էներգիան պետք է կազմի աշխարհում էներգիայի ընդհանուր արտադրության 16%-ը, ներկայումս այն 25% է»,- նշել է եվրահանձնակատարը՝ միաժամանակ ուղիղ պատասխան չտալով, թե արդյոք եվրոպական իշխանությունները ծրագրում են Եվրոպայում նոր ատոմակայանների կառուցում:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ էներգետիկայի ապագան միայն հողմակայանները չեն: «Սա խառնուրդ է՝ քամի, ատոմային, արեւային, ջրածնային էներգիա»,- պարզաբանել է նա:
«Մեր կարիքները բավարարելու համար պետք է Եվրոպայում երկու անգամ ավելացնել էներգիայի արտադրությունը»,- ասել է Բրետոնը եւ հիշեցրել նաեւ ջրածնային էներգետիկայի նախագծերը, որոնք այժմ զարգանում են տարածաշրջանում:
Դիտում՝ 1875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW