Արա Աբրահամյանը հայտարարել է Հայաստանում $150 միլիոն դոլար ներդնելու մասին

19.07.2008 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանցի գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը## նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում հայտարարել է հանրապետությունում նոր տնտեսական նախաձեռնությունների իրագործման համար $ 150 մլն ներդրում կատարելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսպիսով Արամ Աբրահամյանն արձագանքել է “Բազե” հավաքի ընթացքում ՀՀ նախագահի սփյուռքահայ հայրենակիցներին ուղղված կոչին:

“Զեր պաշտոնավարման 100 օրվա դինամիկան հույս է ներշնչում, որ նաև մեր մասնակցությամբ մի օր կտեսնենք մեր երազած Հայաստանը` բարեկեցիկ, սոցիալական խնդիրներից ձերբազատված, մրցունակ տնտեսությամբ և երաշխավորված կայուն անվտանգությամբ”, - հայտարարել է Արա Աբրահամյանը:

“Ես եւ որոշել եմ արձագանքել Ձեր կոչին. առաջիկայում պատրաստվում եմ 150 միլիոն դոլար ներդնել Հայաստանում տնտեսական նոր նախաձեռնությունների իրականացման գործում: Անշուշտ, շարունակելու եմ նաև ուշադրության կենտրոնում պահել, հայաստանյան ստեղծագործական միությունների, գիտական և այլ հաստատությունների իմ կողմից արդեն աջակցվող ծրագրերը”, - ասվում է Արա Աբրահամյանի նամակում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ այս շաբաթ Հայաստանի նախագահի կոչին արձագանքել են Ռուսաստանում բնակվող եւս մի քանի խոշոր գործարարներ:

“Տաշիր գրուպ” հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է Հայաստանում 250 մլն դոլար ներդնելու պատրաստակամության մասին, իսկ “Յունիաստրումբանկի” նախագահ Գագիկ Զաքարյանը հայտարարել է, որ իր ներդրումները կկազմեն 30 մլն դոլար: “Մոն Ար” ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգայ Համբարձումյանը խոստացել է հատկացնել 10 մլն դոլար Մատենադարանի նոր համալիրի շինարարության համար:

Դիտում՝ 7617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW