Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը նվազել է

23.09.2021 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կասպերսկի» #կրիպտոմայներներ
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ թաքնված կրիպտոմայներների գրոհների 2021-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում գտնվող օգտատերերի համակարգիչների 0,73%-ը:

Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,38%-ի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 1,21%-ի մոտ. այդ ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը այն երկրների շարքում, որոնց օգտատերերին ամենից շատ գրոհել են մայներները:

Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,35%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, Ադրբեջանում՝ 1,26%։

Ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին թաքցված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանում (3,99%), Եթովպիայում (2,66%) եւ Ռուանդայում (2,19%) գտնվող օգտատերերին։

2021-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մայներների 31 443 նոր մոդիֆիկացիաներ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի 3672-ի դիմաց։

«Տնային օգտատերերի եւ ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Դրանցից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չբացել անծանոթ հասցեներից եկած հաղորդագրություններին եւ նամակներին կցված ֆայլերը (նիշք), կանոնավոր կերպով կատարել բոլոր կարեւոր ֆայլերի կրկնօրինակում եւ նորացնել բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, ինչպես նաեւ կիրառել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները եւ ներբեռնում ու տեղադրում դրանք փակող թարմացումները։  

Ընկերություններին անհրաժեշտ է բոլոր համակարգիչների եւ սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաեւ ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները եւ առեւտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության եւ աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել Default Deny տեխնոլոգիան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1697
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW