«Շիրակ» օդանավակայանը վերսկսում է թռիչքները

17.09.2021 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Շիրակ» օդանավակայան #Սուրեն Պապիկյան
«Շիրակ» օդանավակայանը վերսկսում է գործունեությունը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օդանավակայանի արդիականացման աշխատանքների նպատակով։

3220 մ երկարության եւ 46 մ լայնության վազքուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է ասֆալտաշերտը, հատուկ նյութերի օգտագործմամբ այն համապատասխանեցվել է միջազգային չափորոշիչներին։

Օդանավակայանում կառուցվել է 870 քմ ընդհանուր տարածքով ժամանման նոր սրահ, որը հնարավորություն կտա տարեկան սպասարկել մինչեւ 700 հազար ուղեւորի։ Սրահում գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ եւ ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղեւորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։

«Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարեւոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաեւ սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007 թվականին: 14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաեւ նոր ջրահեռացման համակարգ:
Դիտում՝ 2975

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW