Վահան Քերոբյանը խոսել է «պլան Բ»-ի մասին

16.09.2021 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Իրան #Գորիս-Կապան
ՀՀ էկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ կառավարությունը շատ անհանգստացած է միջպետական Կապան-Գորիս հատվածում ստեղծված իրավիճակով եւ համարում է, որ ճանապարհի այդպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առեւտրին եւ զբոսաշրջությանը:

«Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ: Գիտեմ, որ մեր Արտգործնախարարությունը, ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը, կարելի է ասել, իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերն օր առաջ լուծելու ուղղությամբ: Բնականաբար, պատերազմից հետո, մինչեւ նորմալ կյանքի անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն, ուղղակի պետք է սառնասիրտ եւ հետեւողականորեն լուծել այս խնդիրները»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Իրանի հետ առեւտրին, ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելուն եւ դրա հետեւանքով Հայաստանում ապրանքների դեֆիցիտի ռիսկին՝ նախարարն ասել է. «Ես շատ լավ գիտեմ Իրանի հետ առեւտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա: Իհարկե, խոչընդոտ է առաջացել, եւ վստահ եմ՝ այդ խոչընդոտը կհաղթահարվի շատ մոտ ապագայում, բայց գիտեք, որ կա շրջանցիկ ճանապարհ, որը լավը չի, բայց աշխատող ճանապարհ է, եւ վատագույն դեպքում մենք այդ «պլան Բ-ն» ունենք»: Վահան Քերոբյանի խոսքով՝ հիմա ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի այդ ճանապարհը դառնա ավելի հարմարավետ:

«Բացի այդ, կառավարությունը նախատեսում է շուրջ 487 մլրդ դրամ ներդնել Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության մեջ»,- հայտնել է Վահան Քերոբյանը։
Դիտում՝ 1714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW