ԵԱԶԲ ղեկավարը արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ-ի հետ գործընկերությունը

07.09.2021 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #Նիկոլայ Պոդգուզով
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:  

Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը:

Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ եւ ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը:    

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:
Դիտում՝ 1224

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW