ԵԱԶԲ-ն հետաքրքրված է Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում

06.09.2021 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Սուրեն Պապիկյան #Նիկոլայ Պոդգուզով
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ հանդիպմանն ասել է, որ կառավարության եւ ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար եւ հաջողությամբ իրականացնելու համար։

Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ ՀՀ կառավարության եւ ԵԱԶԲ-ի համատեղ աշխատանքն ու ներդրած ջանքերը հաջող հեռանկարներ են բացում տնտեսության զարգացման համար։ Նա հավելել է, որ ԵԱԶԲ-ը հետաքրքրված է առաջիկա 5 տարիներին Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում՝ լրջորեն դիտարկելով տնտեսական ներդրումների հնարավորությունները։

Կողմերը անդրադարձել են նաեւ թվային ոլորտի, ֆինանսական շուկայի, ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհաշինության, երկաթուղային կարողությունների թարմացման ու զարգացման հեռանկարներին:
Դիտում՝ 2070

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW