Հայբիզնեսբանկն առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով «յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի եւ շահավետ պայմաններով ուսանողական վարկեր, որոնք կնպաստեն երիտասարդ հաճախորդների հետ վստահելի եւ կայուն հարաբերությունների ձեւավորմանը»: Ինչպես նշել են բանկում, ժամանակակից բանկային ծառայությունների աշխարհ ներգրավվելու լայն հնարավորություններ է տալիս նաեւ Հայբիզնեսբանկի կողմից տրամադրվող ուսանողական քարտը՝ ֆինանսների կառավարումը դարձնելով ավելի հարմարավետ եւ ապահով: «Հայբիզնեսբանկի ուսանողական քարտի միջոցով դուք կունենաք առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալու, անկանխիկ գնումների դեպքում բոնուսներ կուտակելու, դրանք տարբեր նվերներով փոխանակելու եւ բազմաթիվ այլ հնարավորություններ: Բանկի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից եւ հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ուսանողական քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով, ուսանողական վարկերի մասին՝ այս հղումով, վարկային գծի մասին՝ այս հղումով եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի «Ուսանողական վարկավորման» ծրագրի շրջանակում տրամադրվող ուսանողակաբ վարկերի մասին՝ այս հղումով:«Հայբիզնեսբանկը կարեւորելով կրթված երիտասարդների դերը զարգացող աշխարհում՝ մշտապես աջակցում է այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները եւ հասնել մասնագիտական բարձունքների»,- եզրափակել են բանկում:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Tweet Դիտում՝ 3035