ԱՄՆ ֆիննախը չի արգելում ֆիզիկական անձանց գումար փոխանցել Աֆղանստան

03.09.2021 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Աֆղանստան #փոխանցումներ
Ամերիկյան կառավարությունը հաստատել է, որ չի արգելում ԱՄՆ-ում գտնվող ֆիզիկական անձանց դրամական միջոցներ փոխանցել Աֆղանստան, չնայած Քաբուլում արմատական «Թալիբան» շարժման իշխանության գալուն:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նախօրեին hայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ ֆիննախը տեղեկացրել է ամերիկյան ֆինանսական հաստատություններին, որ իրենց չի արգելվում ֆիզիկական անձանցից Աֆղանստան դրամական փոխանցումներ կատարել:

Աֆղանստան դրամական փոխանցումների վերսկսման մասին նախօրեին հայտարարել է Western Union ընկերությունը, որը օգոստոսի կեսերին` Քաբուլը թալիբների վերահսկողության տակ անցնելուց հետո, դադարեցրել էր գործարքները դեպի Աֆղանստան: Այն ժամանակ նույն կերպ էր վարվել նաեւ MoneyGram ընկերությունը։

Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, Վաշինգտոնի վարչակազմը օգոստոսի 15-ին սառեցրել էր ԱՄՆ բանկերում Աֆղանստանի կառավարության պետական պահուստները՝ արգելափակելով դրանց հասանելիությունը թալիբներին։ Խոսքը $9,4 միլիարդի մասին է: Բացի այդ, «Թալիբան» շարժման նկատմամբ գործում են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները, այդ թվում`տնտեսական:
Դիտում՝ 3045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW