ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ Moody's վարկանիշային գործակալությունը օգոստոսի 31-ին հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ «կայուն»:«Հաշվի առնելով, որ Moody's-ի նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին, որից հետո 2020-ին համավարակի եւ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի համար ի հայտ էին եկել էական տնտեսական ռիսկեր, Moody's-ի այս գնահատմամբ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը: Այն ընդգծում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից»,- նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը եւ կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրողների համար:«Այն ընդգծում է նաեւ Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների եւ կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ Moody's-ի կանխատեսումը»,- ասել է նախարարը:Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ Moody's-ն ընդգծել է նաեւ այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը: Դրանք են՝ տնտեսական մրցունակության բարձրացմանը եւ կառավարման ինստիտուտներին արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, հարաբերությունների լարվածության թուլացումը: Tweet Դիտում՝ 889