Չինաստանի իշխանությունները կպայքարեն առեւտրային հարթակների եւ սոցիալական ցանցերում օգտահաշիվների դեմ, որոնք հրապարակում են երկրի տնտեսության համար վնասակար ֆինանսական տեղեկատվություն, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի կիբեռտարածության պետական վարչությունը:Առեւտրային կայքերին ու հարթակներին կկարգադրվի հեռացնել այն գրառումները, որոնք «չարամտորեն սեւացնում են» Չինաստանի ֆինանսական շուկաները եւ սխալ են մեկնաբանում ներքին քաղաքականությունն ու տնտեսական տվյալները: Կհետապնդվեն նաեւ այն հարթակները, որոնք հրապարակում են օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրություններ կամ մեկնաբանություններ՝ ներկայացնելով չինական տնտեսության վերաբերյալ աղավաղված տեսակետներ՝ «առանց որոշակի դիրքորոշում ընդունելու կամ դատողություններ անելու»:Բացի այդ, չինական իշխանությունները կհետեւեն այն նյութերին, որոնց հեղինակները «շահարկում են բացասական էքստրեմալ եւ սոցիալական իրադարձությունները, հրահրում են անհանգստություն եւ խուճապ»՝ առաջ մղելու համար, օրինակ, ապահովագրական պրոդուկտների վաճառքը: Ուշադրություն կդարձվի համացանցային բովանդակության մեջ ֆինանսական մասնագետների, այլ փորձագետների կամ գիտնականների անունների խարդախ օգտագործմանը:Ըստ հայտարարության՝ այս քայլն ուղղված է հասարակական կարծիքի համար «նպաստավոր» առցանց միջավայրի ստեղծմանը, որը կարող է նպաստել Չինաստանի տնտեսության եւ հասարակության «կայուն եւ առողջ զարգացմանը»:Այս տարի Չինաստանի իշխանություններն ավելացրել են ճնշումն առցանց միջավայրում եւ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ։ Այսպես, հայտնի է դարձել, որ չինական կարգավորիչները մտադիր են կիրառել նոր կանոններ, որոնք կարգելեն օգտատերերի մեծ ծավալով գաղտնի տվյալների հետ աշխատող չինական ընկերություններին ԱՄՆ-ում IPO անցկացնել: The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ նոր կանոնների համաձայն՝ չինական ընկերություններին անհրաժեշտ կլինի ստանալ արտասահմանում IPO անցկացնելու պաշտոնական թույլտվություն միջգերատեսչական կոմիտեից, որը կստեղծվի առաջիկա ամիսներին: Tweet Դիտում՝ 1829