30 տարի առաջ՝ 1991թ. օգոստոսի 26-ին, վերակազմավորվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ (նախկին Բնակսոցբանկ) եւ, ստանալով ՀՀ ԿԲ կողմից թիվ 1 գրանցումը, առ այսօր շարունակում է պահպանել իր ուրույն դերակատարումը բանկային համակարգի եւ տնտեսության զարգացման գործում:Դեռեւս 2000թ-ին բանկն առաջին անգամ ՀՀ բանկային համակարգում՝ առանց պետական երաշխավորության, ֆինանսական միջոցներ ներգրավեց ամենահեղինակավոր միջազգային կառույցներից մեկից՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (EBRD), որն այնուհետեւ 2004թ-ին ձեռք բերեց նաեւ 25%+1 բաժնեմաս բանկի կապիտալում եւ հաջողելով պահպանեց այդ մասնակցությունը 15 տարի:Բանկից հայտնում են, որ 3 տասնամյակի ընթացքում համագործակցելով մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), ԳԶԲ (DEG), ԵՆԲ (EIB), COMMERZBANK AG, UNICREDIT BANK AUSTRIA AG, SYMBIOTICS S.A., INCOFIN I.M, BLUEORCHARD FINANCE S.A., FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES GMBH, EFA GROUP Ltd, ATLANTIC FORFAITIERUNGS AG եւ, մշտապես համալրելով գործընկերային լայն ցանկը, բանկն իրագործել է մոտ 90 հաջողված ծրագիր եւ ներգրավել երկրի ՄՓՄՁ զարգացմանն ուղղված մոտ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային ռեսուրսներ: 2007թ-ից ի վեր բանկը վարկանշվում է Moody's Investors Service միջազգային վարկանշային ընկերության կողմից, արժանացել է արտասահմանյան գործընկերների տասնյակ հեղինակավոր մրցանակների, առաջինը ՀՀ բանկային համակարգում իրեն միաձուլել այլ բանկ՝ 2016թ-ին ձեռք բերելով լիարժեք վերահսկողություն «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ նկատմամբ եւ իր ներկայացվածությունն ընդլայնել ՀՀ բոլոր մարզերում՝ մասնաճյուղերի քանակը հասցնելով 53-ի:«Մեր նկատմամբ խորը վստահության մասին է վկայում բանկի կապիտալում ավելի քան 5000 փոքր բաժնետերերի ներկայությունը՝ մոտ 30% մասնակցությամբ, եւ մենք մշտապես շարունակելու ենք սահմանել նոր նշաձողեր՝ ի շահ մեր բաժնետերերի, հաճախորդների, գործընկերների, աշխատակիցների եւ երկրի տնտեսության՝ պահպանելով բոլոր կարեւոր արժեքները՝ որպես կայուն եւ թափանցիկ ֆինանսական գործընկեր», - նշել է բանկի Խորհրդի նախագահ Ս. Սուքիասյանը: «Շնորհիվ բանկ-հաճախորդ սերտ գործակցության եւ ռիսկերի զսպման արդյունավետ մեխանիզմների՝ բանկը միշտ առանձնացել է վարկային պորտֆելի բարձր որակով՝ առաջնորդվելով ոչ միայն իր ապահովության համար վարկի սպասարկման ճիշտ գնահատմամբ, այլեւ լինելով ռիսկերը բացահայտող լավ խորհրդատու հաճախորդի բիզնեսի տեսանկյունից»,- նշել է բանկի Գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ բանկը հետամուտ է լինելու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ու հարմարավետությանն ուղղված նոր տեխնոլոգիական ծրագրերի իրագործմանն ու զարգացմանը: Վերջին երեք տարիների ընթացքում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները գրանցել են առանձնակի աճ եւ կազմել.Ակտիվներ՝ 324,8 մլրդ դրամ (+70%) Պարտավորություններ՝ 281,5 մլրդ դրամ (+74%) Հաճախորդներին տրված վարկեր՝ 199,8 մլրդ դրամ (+92%)Ընդհանուր կապիտալ՝ 43,3 մլրդ դրամ (+49%) 30.06.2021թ-ի դրությամբ բանկի զուտ շահույթը կազմել է 2,1 մլրդ դրամ, իսկ խնդրահարույց վարկերը (NPL) կազմել են պորտֆելի 0.95%-ը: Tweet Դիտում՝ 1569