IDream Online. քո կարիերայի սկիզբը
12.08.2021 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /


«Վստահաբար պատահել է, որ հարցերի տարափով զանգահարես բանկ եւ շտապ ինչ-որ տեղեկատվություն պարզես։ Իսկ երբեւէ մտածե՞լ ես, թե որքան պատասխանատու եւ կարեւոր է Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատակցի գործը»,- նշում են բանկում ։
Ծրագրի նպատակն է մասնակիցներին տալ տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծանոթացնել IDBank-ի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, իսկ վերջում լավագույն մասնակիցներով համալրել IDBank-ում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։
IDream Online-ին միանալու համար պետք է դիմել մինչեւ այս տարվա օգոստոսի 22-ը, իսկ ծրագրի հաջողակ մասնակիցներից մեկը դառնալու համար պետք է համապատասխանել ընդամենը մի քանի պայմանի․
- լինել բակալավրի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանող կամ 2021 թվականի շրջանավարտ,
- ունենալ լավ առաջադիմություն,
- ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
- օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացություն։
Անհրաժեշտ է, որ ծրագրին դիմող ուսանողներն ունենան հաղորդակցման հմտություն, լինեն նախաձեռնող, ունենան ստեղծագործ ու նորարար գաղափարներ։
Դիմելու կարգին ծանոթանալու համար անցի՛ր այս հղումով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: