Բադասյան․ Տնտեսվարողներն արժանի են սպասարկվել ավելի լավ պայմաններում

04.08.2021 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՊԵԿ #Ռուստամ Բադասյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին ներկայացնելիս, ասել է, որ նա ունի բոլոր հնարավորություններն «անհետաձգելիորեն ներգրավվելու գործի մեջ եւ իրականացնելու այն ուղղությունների բարեփոխումները, որոնց մասին մենք խոսել ենք»:

ՊԵԿ նորանշանակ նախագահն էլ նշել է, որ ամեն ինչ պետք է անել՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի հասարակության համար այդքան կարեւոր բարեփոխումները կյանքի կոչել:

«Իմ հիմնական դերակատարումներից մեկը համարում եմ այդ լավ ցուցանիշների պահպանումը: Նաեւ շատ եմ կարեւորում, որպեսզի հարկային եւ մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային եւ հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարության մեջ: Անպայման պետք է շարունակել եւ ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար եւ նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց եւ փոփոխություններ:

«Կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել եւս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW