2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, սակայն հավաստագիր տրամադրվել է 111-ին։Օրինապահ համարվելու համար հարկ վճարողը պետք է ներկայացնի բոլոր հարկային հաշվարկները, օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները, ինչպես նաեւ սահմանված ժամկետում եւ կարգով վճարած լինի հարկային պարտավորություններն ու չունենա հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված որեւէ իրավախախտում։Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը, նախատեսվող կարգով, տրամադրվելու է 1 տարի ժամկետով, իսկ հարկ վճարողի ցանկության դեպքում՝ հայերենից բացի նաեւ ռուսերեն կամ անգլերեն լեզվով։ՊԵԿ-ից հայտնում են, որ օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգում այս տարի իրականացվել են հետեւյալ բարեփոխումները․ - հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումն իրականացնելու է դրանց պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում,- միասնական հաշվում առկա գումարները հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում վերադարձվելու են համապատասխան դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, - ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաեւ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգերով եւ ժամկետներում՝ օրինապահ հարկ վճարողների համար մինչեւ 60 մլն. դրամի հայտերի հիման վրա։- Հարկային եւ մաքսային մարմինների գործունեության բողոքարկման հանձնաժողով ներկայացրած օրինապահ հարկ վճարողների դիմումները քննվում եւ դրանց մասին դիրքորոշումը ներկայացվում է 15 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում այդ ժամկետը կազմում է 30 օր։ՊԵԿ-ից հայտնում են նաեւ, որ հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից։ Այն օգնում է վարկ ստանալիս, գործընկերների մոտ բարձրացնում է վստահությունը, իսկ պետական կառավարման մարմինները, վարչարարության իրականացնելիս, կարող են կիրառել առավել պարզեցված ու բարենպաստ ընթացակարգեր։ Tweet Դիտում՝ 1132