ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է՝ Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով:Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:Եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման եւ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը․- ՀՀ ՊԵԿ նախագահի 25․12․2020թ․ N 1240-Լ հրամանով սահմանված ձեւի դիմում,- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,- Ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը,- Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, - Ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ ուսանողի մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաեւ տվյալ մասնագիտության համար սահմանված եւ վճարված տարեկան ուսման վարձավճարի չափի վերաբերյալ։«Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի դիմում, ինչպես նաեւ վճարված տարեկան ուսման վարձի չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք, եթե մինչեւ այդ ներկայացված մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:Անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում՝ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումը դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի եզրակացություն եւ ուղարկում է հարկային մարմնի՝ եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանում՝ եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքները ստուգելու եւ հաշվառում իրականացնելու համար: Եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական:Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվող գումարը փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին: Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 3-ի թիվ 1125-Ն որոշմամբ»,- հայտնում են ՊԵԿ-ից: Tweet Դիտում՝ 5507