Փոփոխություններ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում
23.07.2021 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՀՀ Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ Օրենքը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին եւ ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին: Օրենքում կատարված հիմնական փոփոխություններն են.
- Կասկածելի գործարքների եւ գործարար հարաբերությունների կասեցման իրավասությունը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդից փոխանցվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ ՖԴԿ), փոփոխվել է նաեւ կասեցման կիրառման գործընթացը՝ հաշվի առնելով քրեական գործի հարուցման եւ գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին օժանդակելու անհրաժեշտությունը:
- Ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ դրանում ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Նշված անձինք դիտարկվում են որպես փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) բարձր ռիսկի չափանիշ, եւ այդ անձանց հետ գործարքներ կնքելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս անհրաժեշտ է իրականացնել հավելյալ պատշաճ ուսումնասիրություն:
- Հստակեցվել է իրական շահառուի հասկացությունը, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձի համար սահմանվել են հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ ինքնությունը ստուգելու նպատակով անհրաժեշտ քայլերը, եզրահանգումները եւ դրանց հիմնավորումները փաստաթղթավորելու ու պահպանելու պահանջը։
- Մի շարք փոփոխություններ կապված են Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկում հետ, մասնավորապես սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՖԴԿ-ի հանձնարարականների ստացման մասին հաճախորդներին կամ այլ անձանց հայտնելու արգելք՝ նշված արգելքը նպատակ ունի ապահովել ՖԴԿ-ի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտումը երրորդ անձանց:
Տրվել է «դրամական փոխանցում» հասկացության սահմանումը՝ որպես գործարք, որը ֆինանսական հաստատության միջոցով իրականացվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի եւ փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից: Նախատեսվել է նաեւ դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատության պարտականությունը՝ Օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող բոլոր փոխանցումների իրականացումը մերժելու մասով:-
- Որոշ փոփոխություններ նպատակ ունեն ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Նախատեսվել են փոփոխություններ եւ լրացումներ ՖԱԹՖ-ի 1-ին, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ եւ 25-րդ հանձնարարականներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, որոնք կրել են ինչպես բովանդակային, այնպես էլ ՖԱԹՖ-ի մեթոդաբանությամբ նախատեսված բառակազմին Օրենքի լիարժեք համապատասխանեցման բնույթ: Օրենքում կատարվել են նաեւ այլ ոչ էական տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Օրենքի փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: