Google-ը Ֆրանսիայում տուգանվել է €500 միլիոնով

13.07.2021 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիա #Google #տուգանք
Ֆրանսիայի հակամենաշնորհային կարգավորիչը €500 միլիոնի տուգանք է դուրս գրել Google-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ «կարգավորիչը տուգանել է ընկերությանը՝ 2020 թվականի ապրիլին ներկայացված մի քանի դատական վճիռներ չկատարելու համար»:

Ինչպես նշում է Agence France-Presse-ը, տուգանքը դուրս է գրվել այն բանի համար, որ «կորպորացիան պատշաճ կերպով չի բանակցել մամուլի հրատարակիչների հետ՝ հարակից իրավունքների կիրառման, բովանդակության օգտագործման համար խմբագիրների վարձատրության մասին»:
Դիտում՝ 2226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW