ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին եւ Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին:Կայուն, ներառական, նորարական եւ շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռեւս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը եւ պահման պայմանները լավագույնս համապատասխանում են Հայաստանի եւ Արցախի բնակլիմայական պայմաններին: Դրանք տրամադրվել են Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի ֆերմերներին:Ֆրանսուա Տահոնն իր երախտագիտությունն է հայտնել ՍԱՏՄ կողմից երկու երկրների հավաստագրերի համաձայնեցման, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման հարցում դրսեւորած պատրաստակամության, ինչպես նաեւ սահմանային ընթացակարգերի պարզ ու արագ անցկացման համար: «Բոլոր ընթացակարգերը հստակեցվել եւ համաձայնեցվել են 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում»,- ասել է ROM Selection ընկերության տնօրենը:ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմնի գործառույթների շրջանակում բոլոր տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման եւ արտահանման հավասար ու բարվոք պայմաններ, ինչը կնպաստի երկրում պարենային անվտանգության ապահովմանը՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները:Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «ՏԿ Ագրո» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը եւ Բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծմամբ զբաղվող Բերնարդ Դելաբրեն: Tweet Դիտում՝ 1532