IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը
08.07.2021 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /


Լրացնելով համապատասխան հայտն ու կիսվելով սոց․ ցանցերում՝ երեխաները մասնակցում են մրցույթի ու ներկայացնում իրենց երազանքները։
Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 200 երեխայի երազանք: IDBank-ը միացել է նախաձեռնությանն ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երեխաների երազանքների իրականացմանը։
Ավելին, IDBank-ը «երջանկության մարտահրավեր» է նետել գործընկեր 3 կազմակերպության՝ Յունիբանկին, Idram եւ Ernst&Young ընկերություններին։ Վերջիններս իրենց հերթին կիրականացնեն մի քանի երեխայի երազանք ու կշարունակեն երջանկության մարաթոնը։
«Դուք էլ միացեք երջանկության մարաթոնին եւ երջանկացնելով երեխաներին՝ երջանկացեք ինքներդ:
IDBank-ը շարունակում է ԿՍՊ իր ռազմավարական ծրագրերը, որոնց հիմնական ուղղությունը կրթությունն է, միեւնույն ժամանակ, կարեւորելով հետպատերազմական շրջանում երկրի առջեւ ծառացած խնդիրները՝ բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքները։ Իդրամ ընկերության հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական շահառու է հայտարարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հունիս ամսին արդեն իսկ կուտակվել է 3․334․715 ՀՀ դրամ։ Շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածի QR/NFC-ով եւ դարձե՛ք բարի կամքի դեսպան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: