Երեւանն այսուհետ ունի 60 սոցիալական աշխատող
08.07.2021 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն



Շուրջ երկու ամիս ոլորտի աշխատակիցները «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ անցան: Նպատակը՝ բարձրացնել հմտություններն ու նպաստել «Սոցիալական աշխատող» ինստիտուտի զարգացմանը:
«Շարունակական կրթությունը մեր ժամանակներում պարտադիր պայման է, մեր աշխատակիցները նոր գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն համայնքի զարգացման եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Դեռեւս 2019թ. քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ արվեցին: 2020թ. աշխատանքը ցույց տվեց, որ ժամանակի հետ համընթաց քայլելու համար Երեւանին պետք են պատրաստված սոցիալական աշխատողներ, որոնք կկարողանան քաղաքացիների հետ անցնել դժվար ճանապարհն ու հասնել խնդիրների լուծմանը: Օրինակ՝ դրամական օգնության փոխարեն աջակցել աշխատանքի տեղավորման հարցով:
Դասընթացներին մասնակցեց վարչական շրջանների շուրջ 60 աշխատակից: Օրենսդրական վերջին փոփոխություններից մինչեւ պրակտիկ աշխատանքային գիտելիքներ՝ թե ո՞ր իրավիճակում, ինչպե՞ս վարվել:
Ծրագիրն իրականացվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
Ուսուցման ավարտին մասնակիցներին սպասում էր քննական հարցաշարը: Քննությունը հաջողությամբ հանձնած մասնագետները ստացան իրենց վկայականները: Այժմ սոցիալական պաշտպանության ոլորտում կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք մայրաքաղաքի բնակիչներին կտրամադրեն որակյալ ծառայություններ:
«Հստակ քայլերով գնացինք առաջ, ունեցանք մեր աշխատակիցների վերապատրաստում: Մեծամասնությունը ստացան հավաստագրեր, ինչը հնարավորություն կտա շարունակել իրենց ծառայությունը որպես սոցիալական աշխատող: Կարծում եմ՝ սա մեծ ներդրում էր, քանի որ մարդկային կարողությունների զարգացման շնորհիվ միայն կկարողանանք հասնել հաջողությունների»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: