Հայաստանում կանցկացվի Buissup Global Forum-ը

06.07.2021 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Buissup Global Forum
Սեպտեմբերի 7-ից 13-ը Հայաստանում կանցկացվի Buissup Global Forum-ը։

Նախագիծն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող թվով 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ եւ նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։
 
BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր տարիքի հայ երիտասարդներ՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախագծերով։

Մասնակցելով Buissup Global Forum-ին, լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ գործարարների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։
 
Ֆորումի անցկացման վայրն է՝ Best Western Plus Paradise hotel Dilijan:

Կազմակերպիչները Buissup Global Forum-ի ընթացքում կհոգան մասնակիցների կացության, ինչպես նաեւ Երեւան-Դիլիջան-Երեւան ուղեւորության ծախսերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ եւ մինչեւ հուլիսի 25-ը գրանցվել այս հղումով:
Դիտում՝ 2293

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW