Փաշինյան. 2021-ի համար կանխատեսվում է 6% տնտեսական աճ

01.07.2021 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տնտեսական աճ #պետբյուջե
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել, որ 2021 թվականի համար պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է 6% տնտեսական աճ:

Կառավարության նիստի ժամանակ նա հիշեցրել է, որ 2021թ.-ի համար պետբյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, բայց կանխատեսումները վերանայվում են դեպի վերեւ:

«Այս ցուցանիշներին զուգահեռ մենք բավականին հաջող իրականացնում ենք պետբյուջեի եկամտային մասի հավաքագրումները եւ կիսամյակի գերակատարում ունենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճն այս տարի գնահատել է 3.4%: Իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանը կունենա 4% տնտեսական աճ:
Դիտում՝ 1284

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW