Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 4.3%-ով

25.06.2021 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն
2021թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 4.3%-ով, իսկ 2021թ. մայիսը 2020թ. մայիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.9 %-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 14.3%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 0.9%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 5.5% եւ 9%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 11.6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 20.8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 6.7%-ով:
                                                                                                                           
 Այվազյան Աննա
Դիտում՝ 1338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW