ԱրարատԲանկն ամփոփել է 2020 թվականի տարեկան արդյունքները

24.06.2021 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #տարեկան ժողովի #Մհեր Անանյան
ԱրարատԲանկը 2020 ֆինանսական տարին եզրափակել է 1.3 միլիարդ ՀՀ դրամ շահույթով, ինչը գոհացուցիչ արդյունք է COVID-19 համավարակի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում։

Այս մասին ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը՝ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ բանկի ակտիվները 2020թ.-ի դրությամբ կազմել են 248,881 մլն ՀՀ դրամ, ինչը 11.9%-ով գերազանցել է 2019թ.-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 9.0%-ով եւ կազմել 148,222 մլն ՀՀ դրամ:

Պարտավորությունները 2020թ.-ին կազմել են 210,655 մլն ՀՀ դրամ: Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 48,913 մլն ՀՀ դրամ՝ 2019թ.-ի համեմատ ավելանալով 23.7%-ով: Բանկի ընդհանուր կապիտալը, 2020թ.-ի տվյալներով, կազմել է 38,227 մլն դրամ։

Հաճախորդների թիվը 2020թ.-ի ավարտին կազմել է 120,778՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 9,863-ով։ Ավանդատու հաճախորդների  թիվը կազմել է 6,950, իսկ 2019թ.-ի համեմատ աճը կազմել է 481 հաճախորդ։ Թողարկված քարտերի քանակը 2020թ.-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 100,606։ Տարեվերջին ԱրարատԲանկի թվային բանկինգի  օգտատերերի թիվը գերազանցել է 20000-ը։     

«ԱրարատԲանկը, խստագույնս առաջնորդվելով Ճգնաժամի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում բիզնեսի անընդհատության ապահովման ռազմավարությամբ, կարողացավ շատ արագ ադապտացվել նոր միջավայրին եւ ապահովել համապատասխան բանկային ծառայությունների թվայնացումն ու մատուցումը Covid-19 համաճարակի պայմաններում: Արդյունքում, 2020թ.-ին բանկը հաջողությամբ կատարեց իր առջեւ դրված ցուցանիշները, ապահովեց իր ակտիվ մասնակցությունը  կառավարության կողմից իրականացված կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով տնտեսվարողներին օժանդակելու միջոցառումների ծրագրերին, ինչպես նաեւ ներեց մարտական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները»,- ասել է Մհեր Անանյանը:

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվապահական հաշվետվություններն ու շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։
Դիտում՝ 2793
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW