ՀՀ Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան կկառուցվի: Կառավարության այսօրվա նիստում Տիգրան Ավինյանն ասել է, որ ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման եւ շահագործման նպատակով կառավարության հայտարարած մրցույթի արդյունքում արդեն հաղթող ընկերություն կա, որը 1 ԿՎտ էներգիայի համար առաջարկել է 2,9 ցենտ:Նա հիշեցրել է, որ մրցութային նախապայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) այս գործընթացում նույնպես կունենա փայամասնակցություն՝ 15%:«Ծրագրի ներդրումը կազմում է մոտավորապես $174 մլն: Նախատեսվում է, որ կայանը կգործարկվի 2025 թվականին»,- ասել է Տիգրան Ավինյանը: Tweet Դիտում՝ 1088