Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ արտադրողները 2043 թվականից կհրաժարվեն «կոնյակ» անվանման օգտագործումից եւ կքննարկեն նոր անվանման հարցը՝ շուկաներ չկորցնելու համար:Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թ.-ին, նախատեսում է 2043թ.-ից կոնյակի արտադրանքն արտահանելիս հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից`ԵՄ աշխարհագրական անվանումների պաշտպանության համատեքստում: Ըստ այդմ, մինչեւ 2043թ.-ը հայ արտադրողները կիրականացնեն մարքեթինգային համապատասխան ռազմավարություն, իսկ կառավարությունը կօգնի նրանց այդ հարցում»,- նշել է Մհեր Գրիգորյանը: 10.06.2021 | 16:21 €3 մլն`«Կոնյակ» նշումից «սահուն եւ արդյունավետ» հրաժարվելու համար Նրա խոսքով՝ 2032թ.-ից «կոնյակ» անվանման օգտագործումը կարգելվի Հայաստանի ներքին շուկայի համար: Փոխվարչապետի պաշտոնակատարը վստահ է՝ «կառավարության գործառույթն ու գործիքակազմը այս կարգի հարաբերությունների կարգավորման համար այնքան արդյունավետ կլինեն, որ վերահսկեն այդ պահանջի կատարումը»:Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի €3 մլն ֆինանսական օգնություն: Tweet Դիտում՝ 5032