€3 մլն`«Կոնյակ» նշումից «սահուն եւ արդյունավետ» հրաժարվելու համար

10.06.2021 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵՄ #կոնյակ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ֆինանսավորման համաձայնագրին, որի նպատակն է խթանել ՀՀ-ում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման «սահուն եւ արդյունավետ դադարեցումը»:

Համաձայնագրի նպատակն է նաեւ աջակցել Հայաստանի արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու հարցում, մասնավորապես՝ աջակցելով հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու եւ ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու եւ շուկայահանելու հարցում։

Կառավարության կայքում տեղադրված հիմնավորման մեջ նշվում է.

«Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու եւ նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, նոր ապրանքանիշի մշակումը` հիմնված ընթացիկ նախաձեռնությունների ուսումնասիրության եւ գնահատման, տեղական ու արտահանման ավանդական շուկաների համար նախատեսված շուկայահանման պլանի հիման վրա՝ ներառելով ապրանքանիշի դիրքավորումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը եւ այլն։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €3 մլն:
Ծրագրի ընդհանուր ուղղվածությունը վերահսկելու համար կստեղծվի եւ կգործի ղեկավար կոմիտե, որը կազմված կլինի Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ այլ շահառու մարմինների ներկայացուցիչներից։

Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ներքին եւ արտահանման ավանդական շուկաներում հասնելու հայկական կոնյակի նոր անվանման ճանաչելիությանը»:
Դիտում՝ 1424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW