Բացվել է ամառային սեզոնը. Բաթումի է մեկնել այս տարվա առաջին գնացքը

15.06.2021 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հարավկովկասյան երկաթուղի» #Երեւան-Թբիլիսի-Բաթումի
Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը, եւ Երեւան-Թբիլիսի-Բաթումի-Երեւան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը:

Մինչեւ հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երեւանը եւ վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին:

Ուղեւորներին այժմ սպասարկելու են Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ամենաժամանակակից վագոնները:

Դրանք հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով եւ խմելու ջրի մաքրիչներով: Բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ եւ սուրճի ապարատներ:

Երկտեղանոց կուպեներում տեղադրված են հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:



Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է գնացքի 490 տոմս, իսկ առաջին գնացքով մեկնել է ավելի քան 60 ուղեւոր:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երեւանից մեկնելով ժամը 15:30-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:

Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ կայքում:

Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են գրեթե 14 հազար դրամից մինչեւ 36,3 հազար դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:
Դիտում՝ 6843

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW