Այսօր Երեւանի երկաթուղային կայարանից առաջին փորձնական երթ են մեկնել Տվերի վագոնաշինական գործարանում գնված Հարավկովկասյան երկաթուղու նոր ուղեւորատար վագոնները: Ընկերությունը ձեռք է բերել 27 վագոն. առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ մնացած մասը կմատակարարվի մինչեւ հունիսի վերջ:«Արդեն հունիսի 15-ից նոր վագոնները սկսելու են աշխատել Երեւան-Բաթում-Երեւան երթուղում: Մենք անում ենք հնարավորինը, որ մեր ուղեւորները առավելագույն հաճույք ստանան ուղեւորությունից, որպեսզի գնացք նստելուց զգան, որ հանգիստը սկսվում է արդեն վագոնում»,- ասել է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը: 07.06.2021 | 13:28 Վրաց նախարարը հայտնել է Երեւան-Թբիլիսի-Բաթումի գնացքի գործարկման մասին Ընկերության ղեկավարը նշել է, որ երկաթուղին կշարունակի թարմացնել շարժակազմը. ամռան վերջին Հայաստան կբերվեն երկու նոր էլեկտրագնացքներ, իսկ հաջորդ տարի ձեռք կբերվի եւս մեկը:Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահ է, որ նոր գնացքները նոր խթան կհաղորդեն երկաթուղու, զբոսաշրջության ոլորտի եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության զարգացմանը:«Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ եւ սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով՝ ցնցուղախցիկներով եւ խմելու ջրի մաքրիչներով: Ուղեւորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, երկտեղանոց կուպեներում տեղադրված են հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման»,- ասված է հաղորդագրության մեջ:Վագոնները շահագործվելու են Երեւան - Թբիլիսի եւ Երեւան - Բաթումի երթուղիներում:ՀԿԵ պատվերի դիմաց վճարելու համար երկարաժամկետ ներդրումային վարկ է տրամադրել Եվրասիական զարգացման բանկը՝ մինչեւ 1,2 միլիարդ ռուբլու չափով, ութ տարի ժամկետով:Հարավկովկասյան երկաթուղին 2008 թվականից հայկական երկաթուղու կոնցեսիոներն է: Այս ժամանակահատվածում երկրի ենթակառուցվածքներում ավելի քան $300 միլիոն է ներդրվել: Tweet Դիտում՝ 8058