Հակակշիռ «Մետաքսի ճանապարհին»․ G7-ը $40 տրլն-ի նախաձեռնություն է գործարկում

14.06.2021 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մետաքսի ճանապարհին» #G7 #Build Back Better World
G7 խմբի երկրների առաջնորդները «յոթնյակի» գագաթաժողովի շրջանակում պայմանավորվել են գործարկել նոր գլոբալ ենթակառուցվածքային նախաձեռնություն զարգացող երկրների համար, որը փաստացի հակակշիռ է դառնալու չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հունիսի 12-ին տարածված հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենը հանդիպել է G7 խմբի առաջնորդներին՝ քննարկելու Չինաստանի հետ ռազմավարական մրցակցությունը եւ պայմանավորվելու կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ օգնելու ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում ենթակառուցվածքային հսկայական կարիքներն ապահովելու համար»,- նշված է փաստաթղթում:

«Նախագահ Բայդենը եւ G7 խմբի գործընկերները պայմանավորվել են գործարկել համարձակ նոր գլոբալ ենթակառուցվածքային նախաձեռնություն՝ «Վերականգնենք ավելի լավ աշխարհը» (Build Back Better World)»,- հաղորդել է մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել է Սպիտակ տունը, նախաձեռնության էությունն է՝ «խոշորագույն ժողովրդավարությունների» ղեկավարության ներքո օգնել կրճատել զարգացող երկրների կարիքներն ավելի քան $40 տրիլիոն ծավալով ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցում։

«Build Back Better նախաձեռնությունն իր մասշտաբով կլինի գլոբալ՝ Լատինական Ամերիկայից եւ Կարիբյան տարածաշրջանից մինչեւ Աֆրիկա եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասված է հայտարարության մեջ:



Միաժամանակ, ինչպես լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նոր նախաձեռնությունը փաստացի մտածված է որպես հակակշիռ հանրահայտ «Մետաքսի ճանապարհին» («Մեկ գոտի, մեկ ճանապարհ»), համաձայն որի 2013 թվականից ենթակառուցվածքներում չինական ռազմավարական ներդրումներ է ստացել գրեթե 70 երկիր:

«Միացյալ Նահանգները եւ մեր շատ գործընկերներ ու բարեկամներ ամբողջ աշխարհում երկար ժամանակ թերահավատորեն էին վերաբերվում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Մենք տեսնում ենք, որ Չինաստանի կառավարությունը ցուցադրում է ոչ բավարար թափանցիկություն, բնապահպանական եւ աշխատանքային ցածր ստանդարտներ եւ, իհարկե, ամբողջական մոտեցման բացակայություն, որի արդյունքում շատ երկրներ հայտնվել են ավելի վատ վիճակում, քան նախկինում»,- ասել է նա:
Դիտում՝ 2296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW