Եկե՛ք բարեԳործենք․ «Մի դրամի ուժը» մեկ տարեկան է

10.06.2021 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #«Մի դրամի ուժը»
Արդեն մեկ տարի IDBank-ն ու Իդրամը Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով եւ վեբ հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը։

Այս ընթացքում «Մի դրամի ուժի» շահառու է դարձել 5 հիմնադրամ, եւ նրանց փոխանցվել է ավելի քան 27 մլն ՀՀ դրամ գումար։ Նախաձեռնության վերջին ծրագրի շահառուն «ՎԻՎԱ – Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամն էր, որին փոխանցվել է 8․648․000 ՀՀ դրամ։

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համատեղվել է բարեգործական երկու իրադարձություն․ IDBank-ը 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի եւ «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը, ինչպես նաեւ հայտարարվել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն։

1 մլն նվիրաբերության շրջանակում բանկի եւ Իդրամի աշխատակիցները 1000 կապ են ավելացրել Արեւագորգին։ IDBank-ն, ի դեպ,  առաջին կազմակերպությունն է, որ միացել է նախաձեռնությանը՝  հնարավորություն տալով #բարեԳործել ոչ միայն իր աշխատակիցներին, այլ նաեւ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին։ Միջոցառմանը ներկա էին «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Զինվորի տան եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Հենրիկ Նիկողոսյանը եւ նախաձեռնության այլ ընկերներ։ Իսկ «Մի դրամի ուժի» հունիս եւ հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է կրկին «Զինծառայողների ապահովագրության» հի

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» 2020-ի լավագույն նախաձեռնությունն էր։ «Մեկնարկեցինք բավականին դժվար ժամանակաշրջանում, ու ինձ համար հատկապես ոգեւորիչ է մեր հաճախորդների արձագանքը, երբ նրանք նպատակային կերպով վճարումները կատարում են Idram&IDBank հավելվածով կամ մեր մյուս հարթակներով, որպեսզի ավելի շատ գումար փոխանցվի այս կամ այն շահառուին, ուշադրությամբ հետեւում են, թե որքան է իրենց անձնական ներդրումը «Մի դրամի ուժի» շրջանակում»,- ասել է Մհեր Աբրահամյանն ու հավելել, որ Բանկը շարունակում է հանդես գալ նաեւ այլ նախաձեռնություններով, որի վառ օրինակը Արեւագորգը գործելն է․ «Մեծ ոգեւորությամբ ենք միացել ծրագրին եւ հուսով ենք, որ մեր օրինակը վարակիչ կդառնա նաեւ այլ կազմակերպությունների համար․ թող այցելեն թիմերով, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնենք գորգն ու օգտակար լինենք մեր հայրենիքի պաշտպաններին» - եզրափակել է IDBank-ի Վարչության նախագահը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթեւիկ Յաղջյանը նշել է, որ նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս լինել մեր զինվորների կողքին ու նրանց ապագան ավելի ապահով դարձնել

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ուրախությամբ է նշում, որ գնալով ավելի ու ավելի շատ հաճախորդներ են նախընտրում վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով։ «Մեր հաճախորդների շնորհիվ մենք ամեն ամիս ավելի շատ գումար ենք տրամադրում «Մի դրամի ուժը» ծրագրի շահառուներին։ Ինչպես գիտեք՝ ավելի քան 27 մլն դրամ ենք փոխանցել այս մեկ տարվա ընթացքում, եւ հավատացնում եմ Ձեզ, որ աճի միտումը չի դանդաղում․ մեր բարի կամքի դեսպանների շնորհիվ դեռ էլի շատ մեծ գործեր ենք իրականություն դարձնելու, որովհետեւ ամեն ինչ սկսվում է մի դրամից»,- ասել է Արսեն Քդենյանը։      

«ՎԻՎԱ» բարեգործական միավորման տնօրեն Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախագիծը սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնեսի վառ օրինակ է։ «Հայաստանում նման այլ պրոյեկտ ես չգիտեմ, երբ մարդիկ բյուջեն գովազդին ուղղելու փոխարեն այն ուղղում են բարեգործությանը։ Սա առաջին հիմնադրամը չէ, որին օգնում են IDBank-ն ու Իդրամը։ Երեք ամսվա ընթացքում մեզ փոխանցված գումարով Հայաստանից պրոթեզավորման մասնագետը կմեկնի Գերմանիա վերապատրաստվելու եւ հետագայում Զինվորի տանը աշխատելու համար։ Ստացվում է, որ անգամ մեկ ծրագրի շրջանակում «Մի դրամի ուժը» օգնում է միաժամանակ մի քանի կազմակերպությունների, որոնք Հայաստանի համար կենսական նշանակության խնդիրներ են լուծում, եւ դա հրաշալի է», - նշել է Տատյանա Հովհաննիսյանը։

ԲարեԳործել կարող են բոլորը․ շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածով եւ դարձե՛ք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան։ Իսկ եթե Արեւագորգը գործելու համար եւս վճարեք «Մարիոթ» հյուրանոցում տեղադրված Իդրամի QR-կոդի միջոցով, ապա միանգամից երկու բարի գործի մասնակիցը կդառնաք։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW