Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդն այսօր## բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.25 %:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում նշվել է, որ 2008 թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 0.5 % գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%: Թեև այն շարունակել է նվազել` 0.3 տոկոսային կետով ցածր լինելով մայիսին արձանագրված համանման մակարդակիսակ սակայն գերազանցում է նպատակային թիրախի վերին սահմանը շուրջ 4 տոկոսային կետով:ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրված նվազմանը` դրանք դեռևս չեն արտահայտվել ներքին գների վրա և այդ նվազման արտահայտման արագությունն ու չափը մնում են անորոշ: Միաժամանակ, նավթամթերքի միջազգային գները շարունակում են բարձր մնալ` լրացուցիչ գնաճային ռիսկեր պահպանելով ինչպես ուղղակի, այնպես էլ իրենց երկրորդային ազդեցություններով: Կարևորելով գնաճային սպասումների մեղմման և նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները` ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը կախված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների վերոնշյալ միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից: Tweet Դիտում՝ 6093