S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը նկարագրել է բանկերի համար կիբեռհարձակումների հնարավոր ֆինանսական հետեւանքները, հաղորդում է Frank Media-ն:«Կիբեռռիսկերը նոր դարաշրջանում. ազդեցությունը բանկերի վարկանիշների վրա» զեկույցում առաջատար վարկային վերլուծաբան Իրինա Վելիեւան գրում է, որ ցանցահենների հարձակումները կարող են վնասել բանկի հեղինակությանը եւ հանգեցնել վարկանիշի իջեցմանը:Համավարակի պատճառով բանկերը ստիպված էին զարգացնել թվային ծառայությունները եւ աշխատակիցներին տեղափոխել հեռահար աշխատանքի, ինչը բարձրացրեց կիբեռհարձակումների ռիսկերը՝ պայմանավորված առցանց գործարքների ծավալի զգալի աճով, գրում է S&P-ն: Զեկույցում նշվում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ֆինանսական հաստատությունները, ի տարբերություն այլ ոլորտների, ամենահաճախն են ենթարկվել կիբեռհարձակումների: Այս ոլորտին բաժին է հասել բոլոր հարձակումների 26%-ը: Կիբեռհարձակումները վարկաբեկում են բանկերի հեղինակությունը եւ ստեղծում միջոցների արտահոսքի ռիսկ, ինչը կարող է բացասաբար ազդել վարկային վարկանիշի վրա: S&P-ն որպես օրինակ բերում է Valetta Bank-ը: 2019 թ-ին կիբեռհարձակումից հետո, որը կասկածի տակ էր դրել բանկի գործառնական ռիսկերը արդյունավետորեն կառավարելու ունակությունը, գործակալությունն իջեցրեց բանկի վարկանիշը մինչեւ BBB-:2019 թվականի հուլիսին ցանցահենները կոտրեցին Capital One ամերիկյան բանկի համակարգը, որը պաշտպանում էր իր հաճախորդների անձնական տվյալները, սակայն դա չհանգեցրեց վարկանիշի իջեցմանը, քանի որ առանցքային տվյալներին հասանելիությունը սահմանափակ էր. սա ընդգծում է կիբեռհարձակումներից պաշտպանվելու համակարգերի կարեւորությունը, նշվում է S&P զեկույցում:Չնայած կիբեռհարձակումների սահմանափակ ազդեցությանը բանկերի վարկանիշների վրա, հետագայում դրանք կարող են աճել, քանի որ հարձակումները դառնում են ավելի հաճախակի եւ բարդ ու ավելի մեծ ազդեցություն են ունենում բանկերի ֆինանսական նկարագրերի վրա:S&P-ն թվարկում է բանկերի համար կիբեռռիսկերը նվազագույնի հասցնող գործոնները. կիբեռռիսկերի կառավարման փաստաթղթավորված ռազմավարություն, այս հարցում աշխատակիցների իրավասությունը, կիբեռանվտանգության ծախսերի ծավալը (հաշվի առնելով COVID-19 համավարակի պայմաններում ծախսերը), ինչպես նաեւ անցյալում կիբեռհարձակումների գնահատումը`ապագայում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:Վերջին երկու տարվա ընթացքում ամենից հաճախ կիբեռզեղծարարների թիրախում էին հայտնվում ֆինանսական հաստատությունները, որոնց տարեկան եկամուտը կազմում է $10-50 մլրդ, գրում է S&P-ն: Կիբեռմիջադեպերի մեծ մասը կապված է եղել տվյալների գողության հետ՝ զեղծարարների կողմից հաճախ կիրառվող շորթիչ ծրագրերի միջոցով: Tweet Դիտում՝ 2663