Յունիբանկը եւ Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ

26.05.2021 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Visa NON Cash #արշավ
Յունիբանկը Visa-ի հետ համատեղ սկսել է նոր արշավ, որի շրջանակում Visa NON Cash քարտապաններին հնարավորություն է ընձեռել նվեր ստանալ  երկօրյա ուղեւորություն երկու անձի համար Հայաստանում:  

Ինչպես նշել են բանկում, «Հանգստացի՛ր Յունիբանկի եւ Visa-ի հետ» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարել Visa NON Cash վարկային քարտով Հայաստանի տարածքում գտնվող  վաճառքի եւ ծառայությունների մատուցման կետերում՝ խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում, հյուրանոցներում եւ այլն:

Ամսական ամենաշատ գումարի վճարումներ կատարած երկու մասնակիցներին բանկն ու Visa-ն կնվիրեն երկօրյա ուղեւորություն երկու անձի համար հայաստանյան հարմարավետ հյուրանոցներից մեկում: Արշավը կիրականացվի մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը:
 
«Մենք Հայաստանում ակտիվորեն զարգացնում ենք անկանխիկ վճարումները՝ որպես հարմարավետ ու անվտանգ այլընտրանք մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր քարտերով հնարավոր լինի գործարքներ կատարել ամենուր: Քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը խրախուսելու համար Visa-ի հետ որոշեցինք իրականացնել այս արշավը եւ աջակցել մեր հաճախորդներին»,- ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
 
Յունիբանկը թողարկել է ավելի քան 400 000 քարտ, որից 170 000-ը՝ Visa: Բանկի ենթակառուցվածքը ներառում է 113 բանկոմատ եւ 141 վճարային տերմինալ: Այսօր ամենապահանջվածներից են Visa payWave անհպում քարտերը, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Յունիբանկի քարտապանները նաեւ կարող են օգտվել UniMobile բջջային հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից:
 
«Հայաստանում Visa քարտապաններն ամեն օր կատարում են մեծ թվով գնումներ: Մեր համատեղ արշավի նպատակը ցույց տալն է, որ անկանխիկ վճարումները ոչ միայն հեշտ են եւ հարմար, այլ նաեւ՝ շահավետ են: Մենք բարձր ենք գնահատում Visa քարտապանների եւ մեր գործընկեր՝ Յունիբանկի լոյալությունը եւ ցանկանում ենք Visa-ի հետ վճարումներն ավելի հաճելի դարձնել բանկի հաճախորդների համար՝ նվիրելով նրանց հանգստյան փաթեթ»,- նշել է Visa-ի Կովկասյան տարածաշրջանի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը:  
 
2020 թ.-ին Յունիբանկն արժանացել է Visa-ի  կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:
Դիտում՝ 3287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW