Ռուսաստանը մտադիր է պաշտպանել ազգային էկոհամակարգերն արտաքին խաղացողներից

24.05.2021 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #էկոհամակարգեր
Ռուսաստանի կառավարությունը մտադիր է սահմանափակել մուտքը Ռուսաստան արտասահմանյան էկոհամակարգերի համար եւ նախապատվությունը տալ տեղականներին:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված թվային հարթակների գործունեությունը կարգավորելու մասին կառավարության հայեցակարգում:

Մասնավորապես, օտարերկրյա խաղացողներին պետք է թույլ տրվի մուտք գործել տեղական շուկա՝ պայմանով, որ դրանցում առկա կլինեն ապրանքների եւ ծառայությունների ռուսաստանյան մատակարարներ: Առաջարկվում է մի շարք առավելություններ տրամադրել տեղական էկոհամակարգերին, սակայն ազգային հարթակները պետք է պարտավորվեն արդար մրցակցել միմյանց հետ:

Օրինակ՝ էկոհամակարգերի միաձուլումների եւ ձեռքբերումների խոշոր գործարքներն առաջարկվում է համաձայնեցնել Դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ: Թվային հարթակների զարգացման հիմնական ռիսկերը կառավարությունը տեսնում է հաճախորդների անձնական տվյալների հնարավոր կորուստի եւ ազգային անվտանգությանը սպառնալիքի մեջ:



«Աշխարհում կա երկու երկիր, որտեղ ազգային էկոհամակարգերը նշանակալի զարգացման են հասել` Միացյալ Նահանգները եւ Չինաստանը: Ռուսաստանը կարող է դառնալ երրորդը: Ռուսաստանի համար թվային շուկաների զարգացումը կարող է դառնալ տնտեսական աճի խթան եւ տեխնոլոգիական ինքնիշխանության պահպանման հիմք:

Այնուամենայնիվ, էկոհամակարգերի տարածման հետ կապված կան ռիսկեր: Քաղաքացիների համար սա ծառայությունների պարտադրումն է, բիզնեսի համար`անբարեխիղճ մրցակցությունը, իսկ պետության` տեղական տնտեսության մրցունակության անկումը՝ արտասահմանյան հարթակների զարգացման եւ անձնական տվյալների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ռիսկերի պատճառով: Այս առումով անհրաժեշտ է մշակել էկոհամակարգերի կարգավորման պետական քաղաքականություն»,- ասված է փաստաթղթում:
Դիտում՝ 1842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW