«Food & Drinks EXPO-2021»-ին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն

22.05.2021 | 08:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Food & Drinks EXPO-2021» LOGOS EXPO Center #ՀԱԳՄ
Մայիսի 21-ին Երեւանում բացվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։

Եռօրյա ցուցահանդեսը մեկ հարթակի տակ է միավորել սննդի արդյունաբերության առաջատար ընկերությունների, բիզնեսի, մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտի ներկայացուցիչների, արտադրողների ու մատակարարների:

Միջոցառման ընթացքում տեղական եւ արտասահմանյան ավելի քան 80 ընկերություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Իրանից ներկայացնում են սննդի արդյունաբերության ոլորտի տարբեր ապրանքներ ու ծառայություններ:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. մսամթերք, կաթնամթերք, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, հանքային ջրեր, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր եւ բանջարեղեն, հրուշակեղեն, չրեր, բնական օճառներ, պաղպաղակ, սննդամթերքի արտադրության ոլորտում կիրառվող սարքավորումներ եւ այլն։

«Հուսով եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք կտեսնենք նոր տեխնոլոգիական եւ թվային լուծումներ, իսկ մասնակիցները լավագույնս կօգտագործեն ընձեռված հնարավորությունները եւ հիմք կդնեն երկարաժամկետ համագործակցությունների»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ոլորտում ներգրավված տնտեսավարողներին գնահատելու սեփական արտադրանքի մրցունակությունը, հաստատելու նոր գործարար կապեր եւ ընդլայնելու արտահանման հնարավորությունները»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW