ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով պետական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը, շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնություններում, այդ թվում՝ գյուղատնտեսության աջակցության ոլորտում: Շարունակելով գյուղատնտեսության ոլորտին սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում միկրովարկերի տրամադրման միջոցառումները` ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Էքսպրես գյուղատնտեսական վարկավորում» ակցիան, որի հիմնական նպատակը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսության զարգացման օժանդակումն է եւ տնտեսվարողների հնարավորությունների ընդլայնումը: Վարկերը տրամադրվում են հիմնական եւ շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով:Ակցիայի գործողության ընթացքում` ամիսը մեկ անգամ, բանկը կընտրի ակցիայի հնարավոր մասնակիցներին, ովքեր նախկինում օգտվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական նշանակության որեւէ պրոդուկտից եւ/կամ ունեն գործող գյուղատնտեսական վարկ եւ չեն ունեցել վճարումների էական ուշացումներ: Այս հաճախորդները հնարավորություն կստանան գյուղատնտեսական վարկ ստանալ առանց գործունեության ֆինանսական վերլուծության եւ ժամանակի հավելյալ կորստի: Հաճախորդները, ովքեր չեն ընդգրկվել մասնակիցների ցանկում, կարող են օգտվել միկրովարկից՝ ֆինանսական վերլուծության անցկացմամբ:Գյուղատնտեսական վարկերը վարկառուներին հասանելի են տարեկան 12,28% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 13%), 6 ամսից մինչև 2 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 300 հազարից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարումը կատարվում է անուիտետային վճարումներով, այդ թվում, առաջին 6 ամիսների ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարի վճարումներ: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չեն կիրառվում:Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ եւ զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ:«ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկելով գյուղատնտեսական վարկերի տրամադրման շահավետ պայմաններ: Հաճախորդները կարող են օգտվել գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներից՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ եւ հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների եւ այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման եւ ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2369