Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “Յունիբանկը” ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանել է ռուսական “Յունիաստրում Բանկի”## 80% բաժնետոմսերի վաճառքի գործարքը կիպրոսյան Bank of Cyprus–ին:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, “Յունիաստրում Բանկի” 80% բաժնետոմսերի վաճառքի արդյունքում հայկական բանկի բաժնետերերի կառուցվածքում փոփոխություններ չեն ծրագրվում:“Յունիբանկի” բաժնետերեր են հանդիսանում “Էվաինվեստ” ու “Յունիաստրում Ասսետ մենեջմենթ” ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրին պատկանում է բանկի բաժնետոմսերի 50%-ը: Ռուսական “Յունիաստրում Բանկն” իր հերթին հանդիսանում է “Յունիաստրում Ասսետ մենեջմենթի” բաժնետերերից մեկը: “Միաժամանակ, արժե նշել այն փաստը, որ վաճառքի գործարքի հետ զուգահեռ նախատեսվում է ավելացնել ռուսական բանկի կապիտալը $50 մլն-ով, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կունենա ինչպես “Յունիաստրում Բանկի”, այնպես էլ “Յունիբանկի” վրա”,- նկատել են հայկական բանկում:“Յունիաստրում Բանկի” այսօր տարածած հաղորդագրության մեջ ներառված են գործարքի մանրամասները: “Յունիաստրում Բանկի” 80% բաժնետոմսերի վաճառքի գինը կազմել է $ 576 մլն, “Յունիաստրում Բանկի” երկու հիմնական սեփականատերեր Գեորգի Պիսկովն ու Գագիկ Զաքարյանը պահպանել են իրենց 10% -ոց մասնաբաժինները, ինչպես նաեւ համապատասխանաբար տնօրենների խորհրդի նախագահի ու բանկի նախագահի պաշտոնները:Գործարքն ավարտված կհամարվի Ռուսաստանի ու Կիպրոսի կարգավորող մարմինների համապատասխան թույլտվություններն ստանալուց հետո: Tweet Դիտում՝ 6051