ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ագրովերամշակման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման հետ կապված առաջարկները:Անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին՝ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն առաջ են քաշել ծրագրի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ մի շարք առաջարկներ։ Առաջարկվել է ծրագրի լիզինգային պրոդուկտների մեջ ավելացնել արեւային պանելները, որպեսզի այն վերամշակող ընկերությունները, որոնք կցանկանան էներգախնայող միջոցառումներ իրականացնել, կարողանան ծրագրի շրջանակում ներդնել համապատասխան սարքավորումներ։ Առաջարկվել է նաեւ բարձրացնել պտուղ-բանջարեղեն վերամշակող յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի սահմանաչափը՝ այն հասցնելով մինչեւ 3 մլրդ դրամի, իսկ վարկի մարման ժամկետը սահմանել 18 ամիս։Ընդգծելով, որ գազի սակագինը ինքնարժեքի ձեւավորման մեջ շոշափելի դեր է կատարում, առաջարկություն է հնչել վերանայել եւ նվազեցնել գազի սակագինը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար։ Քննարկվել է նաեւ սուբսիդավորման ծրագրից օգտվելու ընթացքում պետության կողմից երաշխավորման հնարավորությունը։ Արտադրողներին մտահոգող խնդիրների թվում է եղել նաեւ գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ն, որի վերանայումն էապես կնպաստի կազմակերպությունների գործունեության ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Այս համատեքստում Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 1253