Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
05.05.2021 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ iisd.org

Միաժամանակ, օտարերկրյա ուղղակի ներդրումներին բաժին է հասել համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 1%-ն, ինչը 1999 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Առաջին կիսամյակում ՕՈՒՆ-ի ծավալը կրճատվել է 37%-ով, երկրորդում՝ 17%-ով:
Անցած տարի ներդրումների ներհոսքը ՕECD երկրներ ընկավ 51%-ով՝ հիմնականում Շվեյցարիայի եւ Նիդեռլանդների պատճառով, իսկ դեպի G20 երկրներ, որոնք ներառված չեն կազմակերպությունում, կրճատվեց ընդամենը 9%-ով՝ Չինաստանի եւ Հնդկաստանի լավ ցուցանիշների հաշվին:
Չինաստանն առաջ անցավ ԱՄՆ-ից եւ դարձավ ՕՈՒՆ հիմնական ստացողը (համապատասխանաբար $212 եւ $177 մլրդ), վերջիններին հաջորդում են Հնդկաստանը ($64 մլրդ) եւ Լյուքսեմբուրգը ($62 մլրդ): ՕՈՒՆ-ի հիմնական աղբյուրներն էին Լյուքսեմբուրգը, Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան:
Զեկույցում նշվում է, որ անդրսահմանային միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործարքները, որոնք զարգացած տնտեսությամբ երկրներում մեկնարկել են 2020-ի երկրորդ կեսին եւ շարունակվել այս տարվա հունվար-մարտ ամիսներին, կարող են խթանել ՕՈՒՆ-ի աճին:
1961 թվականին ստեղծված Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը աշխարհի առաջատար տնտեսական կառույցներից մեկն է, որն ընդգրկում է 37 առավել զարգացած երկրներ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: